ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 10-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 11% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: