ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 26/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել է 375.83 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.16 դրամով և կազմել է 612.90 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.13 դրամով և կազմել է 538.11 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել է 11.97 դրամ մեկ ռուբլու դիմաց: