ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 22-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 2 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12% է, իսկ վճարման պարբերականությունը կիսամյակային:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: