ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՀԵՌՈՒ Է ՄՆՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ կառավարությունն այսօր` ճգնաժամի պայմաններում փորձում է չգայթակղվել եւ հնարավորինս զերծ մնալ հովանավորչությունից: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա վստահեցմամբ` տնտեսվարող սուբյեկտներին աջակցությունն իրականացվում է լուրջ ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո միայն: Ըստ նրա` կառավարությունը ժամանակին է ետ կանգնել տեղական արտադրողներին խթանելու նպատակով մի շարք ապրանքատեսակների ներկրման համար մաքսատուրքերի բարձրացման որոշումից: Նա չի կիսում այն տեսակետերը, թե Հայաստանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ժամանակ խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության մի շարք պահանջներ: Նրա խոսքով` այդ պահանջները պահպանվում են եթե ոչ 100, ապա 99 տոկոսով: