ԱՐԴՅՈՔ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հետ լրագրողների հանդիպմանը հնչած այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախարարն առաջիկայում, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, պաշտոնաթող արվի, ինչպես այդ մասին օրերս կանխատեսումներ են հնչել, Տ. Դավթյանը պարզապես ժպտաց եւ ասաց, որ ինքը չի կարող մեկնաբանել այդ հարցը: Ի դեպ, ըստ այդ նույն կանխատեսումների, ՀՀ վարչապետը չի լքի իր պաշտոնը, «նրա ամրագոտիներն ամուր են կապված»:
Ինչ վերաբերում է նոր թողարկվող հարյուրհազարանոց թղթադրամներին, ապա, դրանք, ըստ Տ. Դավթյանի, իր համար նաեւ որոշակի սիմվոլիկ նշանակություն ունեն. դրանք առաջին թղթադրամներն են, որոնց վրա կա իր ստորագրությունը: