
ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՔԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Չնայած ներկայում Հայաստանում գնաճը բավականին ցածր մակարդակի վրա է, այդուհանդերձ, տարվա վերջին այն կլինի ավելի բարձր` մոտ 6 տոկոս: Դա, ի դեպ, ավելի բարձր է, քան կանխատեսում է ՀՀ կառավարությունը: Այսօր այս մասին լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Տնտեսության կայունացման պարագայում ազգային արժույթի արժեզրկման միտումներն ավելի բարձր գների տեսքով կարտահայտվեն, ինչին կավելանա նաեւ էներգակիրների եւ նավթի գների աճը»,-բացատրեց նա: