Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ – VISA STUDENT ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ՀԱՏՈՒԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
01/09/2009 12:09
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ – VISA STUDENT ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ՀԱՏՈՒԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է նոր VISA Student քարտ, որը նախատեսված է բացառապես ուսանողների համար: Քարտը հնարավորություն է տալիս օգտվել զեղչերից` քարտը ներկայացնելու կամ քարտով գործարքներ իրականացնելու դեպքում, ինչպես նաև բոնուսային ծառայություններից` ստորև ներկայացված կարգով կուտակած բոնուսային միավորների դիմաց:

Քարտը, հանդիսանալով VISA Classic տեսակի քարտ, հնարավորություն է տալիս գործարքներ կատարել նաև արտասահմանում, ինչպես նաև վճարումներ կատարել ինտերնետային կայքերում:

Քարտի տրամադրման պայմանները.        

Քարտի տրամադրում – անվճար
Քարտի սպասարկման վարձ – 3,000
Կանխիկացում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներում – 0%
Կանխիկացում այլ բանկերի բանկոմատներում ՀՀ տարածքում – 1%
Կանխիկացում արտասահմանում – 1%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ
Անկանխիկ գործարքներ – 0%

Զեղչեր`գնումներ կատարելիս Դուք կօգտվեք VISA Student քարտի քարտապանների համար նախատեսված հատուկ զեղչերից: Ընդ որում զեղչային ցանցն օրեցօր ընդլայնվում է:

Բոնուսներ` ձեր առօրյա գնումները կատարելիս, Դուք կուտակում եք բոնուսային միավորներ, որոնք կարող եք փոխանակել բոնուսային կտրոնների հետ: Այս բոնուսային կտրոնների դիմաց քարտատերը կստանա թատրոնների, կինոթատրոնների անվճար տոմսեր և այլ ժամանցի վայրերից անվճար օգտվելու հնարավորություն:

Վճարումներ ինտերնետում` այսօր ինտերնետի միջոցով հնարավոր է օգտվել էլեկտրոնային խանութներից, որոնք տրամադրում են ծառայություններ և վաճառում ապրանքներ` որպես վճարային միջոց ընդունելով միջազգային վճարային համակարգերի քարտերը: VISA Student քարտը հանդիսանում է VISA Classic տեսակի քարտ` նախատեսված նաև ինտերնետային վճարումների համար և ի տարբերություն այլ նմանատիպ քարտերի` շատ ավելի մատչելի է:

Ուսանողների ծնողները գումար փոխանցելու համար կարող են այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղը և մուտքագրել գումարը քարտին: Այդ գումարը նույն օրը հասանելի կլինի Քարտատիրոջը: Ընդ որում, սույն ծառայությունը անվճար է:

Պահանջվող փաստաթղթեր`անձնագիր, սոցիալական քարտ, վավեր ուսանողական տոմս, 18 տարին չլրացած (անչափահաս) ուսանողների համար պահանջվում է ծնողների գրավոր համաձայնությունը (ձևը տրամադրվում է Բանկում):

Բոնուսային միավորների օգտագործման ցանց` 32 ԱՏԱՄ շոու  (1 տոմս), Սունդուկյանի անվան թատրոն (1 տոմս), Պարոնյանի անվան թատրոն (1 տոմս), Կամերային թատրոն (1 տոմս), 7 կադր (1 ֆիլմի դիտում (9:00 -18:00 ամեն օր)), Ռանդեվու կարաոկե բար (5 անվճար երգ), Մոսկվա կինոթատրոն (1 տոմս), Նաիրի կինոթատրոն (1 տոմս), Բիլիարդի ակումբ (Ե. Կողբացու 69) (1 ժամ անվճար), Երևանի պատմության թանգարան:

AMP
04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52