
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 02/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել է 376.06 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4.09 դրամով և կազմել է 607.37 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.66 դրամով և կազմել է 534.87 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել է 11.77 դրամ մեկ ռուբլու դիմաց: