
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03/09/09
ՀՀ կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 3-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 765 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 300 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 10.3600% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 10.1957%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: