Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 08/09/09
08/09/2009 15:16
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 08/09/09

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը սեպտեմբերի 8-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում, «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման» կարգում: Փոփոխություններ կատարվեցին «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում:

Լրացումներ կատարվեցին «Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը»  կանոնակարգ 22-ում, «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում, «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» փաստաթղթում:

Խոհուրդը որոշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել «Մանի Գրամ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: «ՄԵԼԳՐԻ ՅՈՒՆԻՈՆ» ՍՊԸ-ին և «ՀԱՅԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ» ՍՊԸ-ին տրամադրվեցին արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիաներ: Վերաձևակերպվեց Ա/Ձ Վահրամ Պապոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 170 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01