ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 09/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է եվրոյի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել է 377.05 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.71 դրամով և կազմել է 621.23 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.42 դրամով և կազմել է 546.53 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել է 12.10 դրամ մեկ ռուբլու դիմաց: