ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 10/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 10-ին կայացած ՀՀ պետական երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20072283 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 622 500 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 347 500 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.7963% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.7087%:
Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: