Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՈՀ Է «ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ»-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ
10/09/2009 15:57
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՈՀ Է «ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ»-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 10-ին, կայացած նիստի ընթացքում գործադիրը «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում եւ պարգեւավճարների տրամադրում» ծրագրի չորրորդ եռամսյակի պարգեւավճարների՝ բոնուսների համար նախատեսված 543500.0 հազ. դրամը տեղափոխել է 2009թ. երրորդ եռամսյակ, քանի որ 9 ամսում նախատեսված գումարը բավարար չէ ապահովելու քաղաքացիներին տրվող պարգեւավճարները։

Այս որոշման առնչությամբ վարչապետ Տիգրանն Սարգսյանն ասել է. «Այս որոշումով, փաստորեն, արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետական եկամուտների կոմիտե։ 50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները։ Նաեւ արձանագրում ենք, որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ։ Հասկանալի է, որ այս գործառույթն էապես նպաստում է ստվերային տնտեսության նվազմանը եւ ՊԵԿ-ը մեր քաղաքացիների աջակցության շնորհիվ էապես ընդլայնում է այն ոլորտները, որոնք ներառվում են հարկային դաշտ։ Եվ մենք կանխատեսում ենք, որ չորրորդ եռամսյակում նույնպես այս հոսքը ավելանալու է եւ մենք ավելացնելու ենք գումարները, որոնք բոնուսների ձեւով տրամադրվում են մեր քաղաքացիներին։ Սայլը տեղից շարժվեց, կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց։ Իհարկե, մենք արդյունքում կտրուկ ավելացնում ենք բյուջետային ծախսերը, բայց մյուս կողմից էլ կտրուկ ավելանում են մուտքերը, որոնք նախկինում չէինք կարողանում ապահովել։ Դրա համար անհրաժեշտ է գումարները չորրորդ եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ։ Նաեւ ենթադրվում է, որ 2010թ. առաջին եռամսյակում էլ պետք է արդեն լուրջ միջոցներ նախատեսենք, որովհետեւ առեւտուրը չորրորդ եռամսյակում միշտ շատ ավելի մեծ ծավալների է հասնում։ Դա նշանակում է, որ առաջին եռամսյակում մենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիներ կունենանք, որոնք կստանան բոնուսներ»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98