ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 3.8 ՄԻԼԻՈՆՈՎ 11/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 23.4 մլն ԱՄՆ դոլար:
Օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 0.6 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 3.8 միլիոն դոլարով: