ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԷԼ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
Հնարավոր է, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը Ճապոնական զարգացման բանկի հետ կնքի պայմանագիր, ըստ որի` գյուղական ճանապարհների հիմնանորոգման համար կստանա 70-100 մլն դոլարի վարկ, որով առաջիկա 2-3 տարիներին կվերանորոգվեն գյուղական ճանապարհներ: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին այս մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա` սա խթան կհանդիսանա կառավարության այն ծրագրի իրականացման համար, ըստ որի` մինչեւ 2012թ. պետք է բոլոր գյուղական համայնքներն առնվազն մեկ բարեկարգ ճանապարհով միացած լինեն մոտակա մայրուղուն: