ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼՎԵՐ» ՍՊԸ ԹԻՎ 4 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ համաձայն բանկի նախագահի տեղակալի 12.09.2009 թ. թիվ 1/1154 Ա որոշման, «Էլվեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 4 լիցենզիայի գործողությունը կասեցվել է մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը:
Կասեցված ժամանակահատվածում կազմակերպությանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած կազմակերպության պարտավորությունների հետ: