ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52149109 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 15/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 15-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52149109 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 610 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 420 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 190 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 7.9200%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 7.4018%:
Աճուդին մասնակցել է 10 դիլեր: