Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ՎՏԲ-ԷՔՍՊՐԵՍ» ՆՈՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ
15/09/2009 16:37
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ՎՏԲ-ԷՔՍՊՐԵՍ» ՆՈՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ

ՎՏԲ-Հայաստան բանկից տեղեկացնում են, որ բանկը ներդրել է նոր ժամկետային ավանդ` «ՎՏԲ-Էքսպրես»:

Ավանդի համար սահմանվում են հետևյալ ժամկետները և տարեկան տոկոսադրույքները:

Ժամկետ                                             15 – 30 օր 31 – 45 օր 46 – 60 օր 61 – 75 օր 76 – 90 օր
Նվազագույն գումար ՀՀ դրամ` 100 000         10%          11%          11.25%     11.75%    12 %

Ավանդը ներդրվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից: Ավանդը կարող է ներդրվել նաև հօգուտ երրորդ անձի: Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով: Ավանդի ժամկետը ինքնուրույնաբար որոշում է Ավանդատուն` 5 օրից մինչև 90 օր: Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդի դիմաց տոկոսագումարը հաշվեգրվում է ավանդի գումարի բանկում մնացած փաստացի օրերի քանակին համապատասխան տարեկան  տոկոսադրույքով (համաձայն թիվ 1 կետի աղյուսակի):Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումարը 100 000 ՀՀ դրամ է: Ավանդը առանց լրացուցիչ մուծումների և առանց ելքագրումների է: Ավանդի առավելագույն չափը  ահմանվում է մինչև 50.0 մլն ՀՀ դրամ: 50.0 մլն ՀՀ դրամից ավելի գումարի ավանդները ներգրավվում են պայմանագրային հիմունքներով:

Ավանդատուի ցանկությամբ, ավանդի գործողության ընթացքում Բանկը կարող է Ավանդատուին տրամադրել VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագնային պայմաններով`

– բանկային քարտի թողարկում` 0 ՀՀ դրամ,
– քարտի սպասարկման տարեկան վճար` 0 ՀՀ դրամ,
– քարտային հաշվի չնվազող մնացորդ` 0 ՀՀ դրամ,
– VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտի սպասարկման մնացած սակագները`համաձայն Բանկում գործող սակագների:

Ավանդը տոկոսային եկամտի հետ միասին վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը, գումարը փոխանցելով Բանկում Ավանդատուի անունով բացված ցպահանջ կամ այլ բանկային հաշվի: Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդի գումարը ժամկետից շուտ պահանջի դեպքում.

– Ավանդի պայմանագիրը կնքելու օրվանից մինչև 15 օր ժամկետում գումարի պահանջի դեպքում` փաստացի օրերի դիմաց կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
– Ավանդի պայմանագիրը կնքելու օրվանից 15 օր հետո գումարի պահանջի դեպքում` տոկոսների հաշվարկը կատարվում է ավանդի բանկում մնացած փաստացի օրերի քանակին համապատասխան տարեկան տոկոսադրույքով :

Ավանդի ներգրավումը իրականացվում է Ավանդատուի ներկայությամբ` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ ավանդի ներգրավման պայմանագիր կնքելու և ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

«ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդը ապահովագրված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6