
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 16/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ռուբլու, դոլարի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքն աճել է ֆունտի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 377.83 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.43 դրամով և կազմել 623.12 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.09 դրամով և կազմել 555.56 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 12.36 դրամ մեկ ռուբլու դիմաց: