ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – 13 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեում եւ փոփոխելով իր համապատասխան որոշումը, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազար դրամ՝ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար։ Նախարարին հաձնարարվել է մեկամսյա ժամկետում կատալոգի ստեղծման եւ լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձեւավորել մրցութային հանձնաժողով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել նորմատիվ փաստաթղթերի գույքագրում եւ անհրաժեշտության դեպքում փոփոխել դրանք, որպեսզի բնակիչը, ընտրելով կատալոգում տեղ գտած նախագծերից մեկը, կարողանա առանց բյուրոկրատական քաշքշուկի կատարել հարկ եղած ձեւակերպումները։