Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՎԱՏ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՊՐԵԴԻ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ
17/09/2009 18:21
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՎԱՏ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՊՐԵԴԻ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ

Հայաստանն աշխարհում ամենավատ դիրքերում է բանկային համակարգում ներգրավված եւ տեղաբաշխված միջոցների միջեւ սպրեդի մեծությամբ. այն այստեղ բավականին բարձր է: Այսօր այս մասին «Արմսվիսբանկ»-ի գլխամասային շենքի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երեկ, երբ մենք քննարկում էինք ազգային մրցունակության զեկույցը, արձանագրվեց մի հանգամանք, մի խնդիր, որը մեզ բոլորիս մտահոգում է վերջին 5 տարիների ընթացքում. այն է, որ Հայաստանում արձանագրվում է բանկային համակարգում ներգրավված եւ տեղաբաշխված միջոցների միջեւ աշխարհում ամենաբարձր մակարդակներից մեկը: Դա մտահոգիչ հանգամանք է այն պարզ պատճառով, որ վկայում է այն մասին, որ շահութաբերության մակարդակը սպրեդի պարագայում պետք է լինի բարձր: Սա նշանակում է, որ մեր բանկային համակարգն այստեղ անելիքներ ունի»,-ասաց Տ. Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկվել է այդ խնդիրը եւ այն, թե ինչ ջանքեր պետք է գործադրեն իշխանությունները, որպեսզի կտրուկ ավելանա ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում, քանի որ այս պարագայում բանկերը կկարողանան իրենց հիմնական առաքելությունն իրականացնել տնտեսական համակարգում` այն է` կատարել միջնորդի դերը՚,-ասաց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով` կառավարությունը եւ կենտրոնական բանկը պետք է ուղղորդեն հայաստանյան առեւտրային բանկերին, որպեսզի նրանք կտրուկ բարձրացնեն վարկավորման ծավալները Հայաստանում:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6