ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 8.6 ՄԻԼԻՈՆՈՎ 18/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 32 մլն ԱՄՆ դոլար:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2.7 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 8.6 միլիոն դոլարով: