Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ԲԱՑՎԵՑ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԸ
19/09/2009 11:31
Կիսվել

ԲԱՑՎԵՑ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԸ

Այսօր Երեւանում` Նալբանդյան փողոցի վրա, հանդիսավորապես բացվեց «Հայբիզնեսբանկ»-ի վերակառուցված եւ կապիտալ վերանորոգված գլխամասային շենքը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ անձինք, գործարարներ: 

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանի խոսքով` ֆինանսական այս կառույցը հայաստանյան բանկային շուկայում ներկայանում է արդեն 18 տարուց ի վեր: Հատկապես վերջին 3 տարում այն այս համակարգում աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ: Նպատակադրված է բանկային համակարգում զբաղեցնել առաջատար հորիզոնականներ: Չնայած ֆինանսական ճգնաժամին` բանկին հաջողվել է նաեւ այս տարի ապահովել զարգացման բարձր տեմպեր. բանկի ակտիվները վերջին 3 տարիներին աճել են մոտ 15 անգամ: Կապիտալն այս տարվա ընթացքում հասել է շուրջ 16 մլրդ դրամի: «Արմբիզնեսբանկ»-ն ակտիվ է նաեւ վարկավորման շուկայում. վարկային պորտֆելը ներկա դրությամբ շուրջ 35 մլրդ դրամ է: Մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը նախատեսվում է ավելացնել շուրջ 10 մլրդ դրամով: Այս պարագայում էական նշանակություն ունի Ազգային հիփոթեկային հիմնադրամի հետ համագործակցությունը, որի կողմից տրամադրված միջոցներով եւ սեփական գումարներով բանկն ավելացնում է, մասնավորապես, հիփոթեկային վարկավորման իր ծավալները: Այս շենքի կապիտալ հիմնանորոգման եւ վերազինման համար, Ա. Կիրակոսյանի տեղեկացմամբ, ներդրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ: Բանկն իր 20 մասնաճյուղերով ներկայացված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում բարձր գնահատեց բանկի ձեռքբերումները եւ գործունեության ընդլայնումը: 2006-ին բանկի բաժնետերերի փոփոխությունից հետո այն արագընթաց աճ է ապահովել. միայն տրամադրվող վարկերի ծավալի տարեկան միջին աճը եղել է 100 տոկոս: Այս տարվա ընթացքում տրամադրվող վարկերի ծավալն աճել է 25 տոկոսով: Այն Ազգային հիփոթեկային ընկերության վերաֆինանսավորմանը ներկայացրել է ամենամեծ վարկային պորտֆելը:

Պատմական նշանակության այս շենքում 1918-1920թ.թ. տեղակայված է եղել Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարարությունը, գանձատունը եւ գանձապետարանը:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43