ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 22/09/09
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը սեպտեմբերի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում, «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում, «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, ՀՀ տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ում, «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների եւ oտարերկրյա ներդրումային ընկերությունների մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն uտանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մաuին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում, «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում և «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ում:
Փոփոխություններ կատարվեցին «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում:
Խոհուրդը որոշեց «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատան կազմակերպման լիցենզիա և հաշվառել «Կվադրակոմ» ՍՊԸ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 14, թիվ 15, թիվ 16, թիվ 17, թիվ 18, թիվ 19, թիվ 20, թիվ 21, թիվ 22, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 27, թիվ 28, թիվ 29, թիվ 30, թիվ 31, թիվ 32, թիվ 33 և թիվ 34 մասնաճյուղերը: