ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 22-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 370 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 230 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 120 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 10.9900%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 10.3950%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: