ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ 6 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՆ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, որոշել է «Ընդերքաբան», «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» ՓԲԸ-ները սահմանված կարգով վերակազմակերպել նույնանում ԲԲԸ-ների։ Դրանով իսկ գործադիրը թույլ է տվել պետական գույքի մասնավորեցումն իրականացնել ֆոնդային բորսայի միջոցով, ինչը նույնպես հանրապետությունում իրականացվելու է առաջին անգամ։ Նկատի առնելով այս հանգամանքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է աճուրդի շրջանակների ընդլայնմամբ եւ մասնակիցների բազմապատկմամբ։