Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ՀՀ ԿԲ – ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13,3%-ՈՎ
23/09/2009 18:06
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13,3%-ՈՎ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ եռամսյակում բանկի կողմից ընտրանքային սկզբունքով իրականացված հետազոտության արդյունքների համաձայն սպառողների վստահության ինդեքսը, որը հաշվարկվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով, 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 3,0%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ այն կրճատվել է 13,3%-ով; Նշենք նաև, որ այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը կրճատվել է 4,2%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ` 12,3%-ով: 2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է նախ գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, ինչպես նաև հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել ևհրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ: Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 841 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1847 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով:

AMP
04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52