ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT1324C090 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 24-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324C090 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 182 167 000 դրամ: Այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 4 002 167 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 180 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություն չի եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 6.1000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 5.7511%:
Աճուրդին մասնակցել է 14 դիլեր: