ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGB10072186 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 24-ին կայացած ՀՀ պետական երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10072186 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 436 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 235 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 13.7800%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.4099 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: