ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ ՎԵՑ ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ արդյունքների` քննությանը մասնակցած 15 դիմորդներից վեցին շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական: Հրավիրված դիմորդներից մեկը չի ներկայացել քննությանը: Տրված որակավորման վկայականներն ուժի մեջ են 5 տարի ժամկետով:
Ընթացիկ տարում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել է ընդհանուր թվով 95 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 39-ին:
Հայաստանի Հանրապետությունում 25.09.2009թ. դրությամբ թվով 182 հաշվապահ ունի որակավորման վկայական: