Ֆինանսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
29/09/2009 14:01
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին Երևանում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության աշխատանքային խմբի (CISPI) 4-րդ նստաշրջանը:

ղջունելով հանդիպման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը կարևոր է ոչ միայն բանկային համակարգի և ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման, այլև ընդհանուր տնտեսության զարգացման համար: Նա նշեց, որ ԱՊՀ երկրներն այս ոլորտում միանման փորձ ունեն, և այս առումով, նրանց փորձառությունները և անցած ուղին կարող են օգտակար լինել միմյանց համար: ԿԲ նախագահի տեղակալը կարևորեց այս ոլորտում սպառողների ֆինանսական գրագիտության և նրանց շահերի պաշտպանության խնդիրը: 

Նիստի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների վրա հիմնված մեծածախ վճարումների կարգավորման, ֆինանսական գրագիտության և վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հարցերը: Զեկույցներով հանդես են գալու Համաշխարհային բանկի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:

ԱՊՀ երկրների վճարային համակարգերի նախաձեռնության հիմնական խնդիրը մասնակից երկրների (Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի և Թուրքմենիայի) վճարահաշվարկային համակարգերի և արժեթղթերի վճարային համակարգերի գնահատումը և բարեփոխումն էª դրանց անվտանգության, արդյունավետության և ամբողջականության բարելավման ուղղությամբ ռազմավարության ու հետագա քայլերի մշակման նպատակով: Նախաձեռնության վերջնական նպատակը համակարգերի տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության որոշման և գործողություններին ծրագրի կազմմանն աջակցելն է:

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81