Ֆինանսական

USD BUY - 373.50+0.00 USD SELL - 376.50+0.00
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 94.26-2.01 WTI - 96.57-1.27
COMEX:  GOLD - 4761.90-0.63 SILVER - 76.32+0.05
COMEX:  PLATINUM - 2065.20-0.76
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.19+0.05 EUR/GBP - 1.172+0.22
FOREX:  EUR/USD - 1.172+0.22 GBP/USD - 1.3458+0.26
STOCKS RUS:  RTSI - 1115.41+0.27
STOCKS US: DOW JONES - 47916.57-0.56 NASDAQ - 22902.89+0.35
STOCKS US: S&P 500 - 6816.89-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10600.53-0.03 CAC40 - 8259.60+0.17
STOCKS EUR:  DAX - 23803.95-0.01
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»` ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ՎԱՐԿԵՐ
29/09/2009 18:32
Կիսվել

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»` ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ՎԱՐԿԵՐ

«Հայէկոնոմբանկ»-ը շարունակում է իր ակտիվ գործունեությունն առեւտրի ֆինանսավորման, հիփոթեքային վարկավորման բնագավառներում եւ սկսում նոր «Առեւտրի խթանման ծրագրի» իրականացումը: Բանկի տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանն այսօր լրագրողներին ասաց, որ միջազգային մի շարք կառույցների միջեւ կնքված` առեւտրի խթանման ծրագրերի իրականացման պայմանագրերի շրջանակներում այն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ներմուծման եւ արտահանման ծրագրերի ֆինանսավորման բնագավառում` առաջարկելով վարկային նոր պրոդուկտ. հայաստանյան ընկերությունների արտահանման եւ ներմուծման գործարքների իրականացման համար բանկը վարկի տեսքով ուղղակի ֆինանսավորում կտրամադրի: Դ. Սուքիասյանի գնահատմամբ` դա հնարավորություն կտա հայրենական ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին, բանկ ներկայացնելով ներմուծման եւ արտահանման պայմանագիրը եւ հաշիվ-ապրանքագիրը, մատչելի տոկոսադրույքներով` տարեկան 10-12 տոկոս, համապատասխան միջոցներ ստանալ գործարքի հետ կապված վճարումներն իրականացնելու համար:

Բացի այդ, Դ. Սուքիասյանի տեղեկացմամբ, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրի, «Հայէկոնոմբանկը» սկսում է նաեւ «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի շրջանակներում վարկավորումը. կտրամադրվեն վարկեր բացառապես դրամով` մինչեւ 5 տարի մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` սկսած 15 տոկոսից:

Նվազում է նաեւ այս բանկի կողմից տրամադրվող հիփոթեկային վարկերի տոկոսադրույքը` անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրով վարկերի համար սահմանվում է 14 տոկոս տարեկան տոկոսադրույք` նախկին 16-ի դիմաց: Իսկ անշարժ գույքի փոխանակման, կառուցման եւ վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի համար սահմանվում է 16 տոկոս տարեկան տոկոսադրույք:

2009թ-ի երրորդ եռամսյակում բանկի արձանագրած ցուցանիշներով` աճել են բանկի ակտիվները` մոտ 15.5 տոկոսով, վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով, ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով, իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով եւ ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 տոկոսով: Պայմանավորված այս ցուցանիշերի աճով` բանկը երրորդ եռամսյակում արդեն ունեցել է ավելի քան 300 մլն դրամի զուտ շահույթ:

2009թ-ի սեպտեմբերի 28-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.5 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 52 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 29.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 5.8 մլրդ դրամ: Բանկն ունի 34 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում:

AMP
10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79