Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՉՆԱՅԱԾ ՉԳՆԱԺԱՄԻՆ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-Ը ԿԱՅՈՒՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է
29/09/2009 18:51
Կիսվել

ՉՆԱՅԱԾ ՉԳՆԱԺԱՄԻՆ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-Ը ԿԱՅՈՒՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Չնայած ճգնաժամին` «Հայէկոնոմբանկ»-ն այսօր կայուն է: Այս տարվա ընթացքում այն ամենամեծ հարվածը ստացել է փոխարժեքի կտրուկ տատանումներից` կրելով խոշոր վնաս, ինչի հետեւանքով առաջին կիսամյակը փակել է վնասով: Սակայն արդեն հաջոցվել է կորցրած գումարները վերականգնել: Բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը մոտ 4 տոկոս են, չնայած բանկը կանխատեսել էր այդ թվի մեծացում ընդհուպ մինչեւ 7 տոկոս: Արդեն աստիճանաբար նվազում է ժամկետանց վարկերի ծավալը:

Վերջին շրջանում դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման արդյունքում ստեղծված դրությունը նման չէ այս տարվա մարտի իրավիճակին, երբ  դրամը դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայէկոնոմբանկ»-ի տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: Նրա գնահատմամբ` դրամը ներկայում փոքր-ինչ արժեզրկվում է, սակայն «մեծ ցնցումներ չենք կանխատեսում, եւ վստահ ենք մեր այդ կանխատեսումների վրա»:

Դ. Սուքիասյանը նույնիսկ հնարավոր է համարում դրամի հետագա վերաարժեվորումը` մոտ 5 տոկոսով, քանի որ բնակիչները վերջին շրջանում մեծածավալ արտարժույթ են գնել, բանկերում պահված ավանդները դրամից փոխել դոլարի, ինչի արդյունքում, օրինակ, «Հայէկոնոմբանկ»-ում պահված ավանդների 90 տոկոսը ներկայում արտարժույթով է եւ միայն 10 տոկոսը` դրամով: Նախկինում այստեղ դրամով պահված էր ավանդների 50 տոկոսը: «Այս իրավիճակում բանկերն ի վերջո ստիպված կլինեն վաճառել արտարժույթը: Սակայն փոխարժեքի փոփոխությունները կլինեն դանդաղ քայլերով եւ տեսանելի»,-համոզմունք հայտնեց նա:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91