
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԻՆ
Հայաստանը հասել է տնտեսության անկման նվազագույն շեմին: Այդ մասին ապացուցում են այս տարվա հունվար-օգոստոսի մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանից հետո սկսվելու է տնտեսության դանդաղ վերականգման գործընթացը, որը բավականին դժվար է լինելու: Ուստի հաջորդ տարի կառավարությունը փորձելու է լինել ավելի զգուշավոր եւ պահպանողական, ինչն արտահայտվելու է նաեւ եկող տարվա պետական բյուջեում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ում համոզմամբ` 2010-ին կհաջողվի վերջնականապես կայունացնել Հայաստանի տնտեսությունը եւ նույնիսկ փորձել հիմքեր ստեղծել` ապահովելու երկրի կայուն զարգացումը առաջիկա տարիներին: