ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 68.8 ԵՎ ԳՆՎԵԼ 58 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,090,182 ԱՄՆ դոլար` 383.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 68,843,719 ԱՄՆ դոլար` 385.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 4,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 383.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: