ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGB10072186 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր բանկում տեղի է ունեցել AMGB10072186 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 539 802 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 800 000 000 դրամ:
Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 10.7000%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: