ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGN36052110 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 07/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր բանկում տեղի է ունեցել պետական AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 283 871 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 7.7600%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: