ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGN60052135 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 07/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր բանկում տեղի է ունեցել պետական AMGN60052135 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 460 000 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ:
Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը սահմանվել է 11.0900%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: