ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԵՑ «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»-Ը
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը հոկտեմբերի 6-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ուժը կորցրած ճանաչեց «ՀՈւՍՈ ԼՈւՍՆՅԱԿ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 148 լիցենզիան` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Վերաձևակերպվեց «ԻԶՄԻՐԼՅԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈւՆ» ՍՊԸ-ի վարկային կազմակերպության գործունեության թիվ 8 լիցենզիան` ընկերության անվանափոխության հետ կապված (նախկին անվանումը` «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն»):