ԱՄՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Սահմանների բացումն ու տարածաշրջանային ինտեգրումն ընդհանրապես նպաստում են տնտեսական աճի ապահովմանը: Դրա մասին է վկայում այն դասը, որ Արժույթի միջազգային հիմնադրամն է քաղել: Այսօր այս մասին հայտարարեցին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների պատվիրակության` Երեւանում գտնվող անդամները:
Պատվիրակության անդամ Ամբրուազ Ֆայոլին ասաց, որ ԱՄՀ-ն ողջունում է տարածաշրջանային համագործակցության խոստումնալից նշանները, որոնք կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: