«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2011-ին
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի վերականգնի Հայաստանում գյուղական ճանապարհների ֆինանսավորումը: Կորպորացիայի վերջին նիստին այդ հարցը չի քննարկվել: Այսօր կառավարությունում լրագրողներին այս մասին տեղեկացրեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, ում խոսքով` կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը կավարտվեն 2011թ. սեպտեմբերի 30-ին, եւ Հայաստանին ֆինանսավորումն ընդհանրապես կդադարեցվի: Ա. Ռասինը հիշեցրեց, որ դրանք իրականացվում են 5 տարով, սկսվել են 2006-ի սեպտեմբերին: Ավելի կարեւոր է` հնարավորինս արդյունավետ ծախսել կորպորացիայի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված գումարները: