ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման քննություն: 11 դիմորդներից քննությանը մասնակցել է 6-ը, որոնցից երկուսին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2008 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել հաշվապահների որակավորման 3 քննություն: Արդյունքում` 39 դիմորդներից քննությանը մասնակցել է 31-ը, որոնցից 15-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ որակավորման վկայական ունի 134 հաշվապահ:
Հաշվապահների որակավորման քննություններն անցկացվում են ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգին համապատասխան: