ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 29-ին բանկում ժամը 10.30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի մեկ միլիարդ դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: