ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՆ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցներին` ՀՀ 2009թ. պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար պարգեւատրելու նպատակով ֆինանսների նախարարությանն հատկացնել 30,000.0 հազ. դրամ։ Հսկողության արդյունքներով վերականգնվել է 3,600,500.0 հազ. դրամ, որից 1,830,891.0 հազ. դրամը` ՀՀ պետբյուջե։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել վարչության աշխատանքը։