ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`
– «Տիար Գասպարյան» ՍՊԸ կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկում:
– «Արտակ» ԱԿ (ՇԽ-175 լիցենզիա) կողմից 06.10.2009թ. ներկայացված դիմումի քննարկում:
– «Սէտա» ՍՊԸ, «Եվրոսերվիս» ՍՊԸ, «Բիգ-Բալու» ՍՊԸ եւ «Ավպաշ» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերի քննարկում: