Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՆՈՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ «ՎՏԲ-ԷՍՔՊՐԵՍ»
19/10/2009 12:37
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՆՈՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ «ՎՏԲ-ԷՍՔՊՐԵՍ»

ՎՏԲ-Հայաստան բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը սահմանել է ժամկետային ավանդ` «ՎՏԲ-Էքսպրես» ընդունման ժամկետը մինչև 2009թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ավանդներն ընդունվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:

Ներդրման նվազագույն գումար` 100 000 դրամ: Ավանդը ներդրվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից: Ավանդը կարող է ներդրվել նաև հօգուտ երրորդ անձի: Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով: Ավանդի ժամկետը ինքնուրույնաբար որոշում է Ավանդատուն` 15 օրից մինչև 90 օր: Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդի դիմաց տոկոսագումարը հաշվեգրվում է ավանդի գումարի բանկում մնացած փաստացի օրերի քանակին համապատասխան տարեկան տոկոսադրույքով: Ավանդի համար սահմանվում են հետևյալ ժամկետները և տարեկան տոկոսադրույքները` 15 – 30 օր`10%, 31 – 45 օր` 11%, 46-60 օր` 11.25%, 61-75 օր` 11.75%, 76-90 օր` 12%:

Ավանդի ներդրման սկզբնական նվազագույն գումարը 100 000 ՀՀ դրամ է: Ավանդը առանց լրացուցիչ մուծումների և առանց ելքագրումների է: Ավանդի առավելագույն չափը սահմանվում է մինչև 50.0 մլն ՀՀ դրամ: 50.0 մլն ՀՀ դրամից ավելի գումարի ավանդները ներգրավվում են պայմանագրային հիմունքներով: Ավանդատուի ցանկությամբ, ավանդի գործողության ընթացքում Բանկը կարող է Ավանդատուին տրամադրել VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագնային պայմաններով`

– բանկային քարտի թողարկում` 0 ՀՀ դրամ,
– քարտի սպասարկման տարեկան վճար` 0 ՀՀ դրամ,
– քարտային հաշվի չնվազող մնացորդ` 0 ՀՀ դրամ,
– VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտի սպասարկման մնացած սակագները`
համաձայն Բանկում գործող սակագների:

Ավանդը տոկոսային եկամտի հետ միասին վերադարձվում է պայմանագրով սահմանված ավանդի ժամկետի վերջին օրը, գումարը փոխանցելով Բանկում Ավանդատուի անունով բացված ցպահանջ կամ այլ բանկային հաշվի: Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդի գումարը ժամկետից շուտ պահանջի դեպքում.

– Ավանդի պայմանագիրը կնքելու օրվանից մինչև 15 օր ժամկետում գումարի պահանջի
դեպքում` փաստացի օրերի դիմաց կատարվում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին
Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով,
– Ավանդի պայմանագիրը կնքելու օրվանից 15 օր հետո գումարի պահանջի դեպքում`
տոկոսների հաշվարկը կատարվում է ավանդի բանկում մնացած փաստացի օրերի քանակին
համապատասխան տարեկան տոկոսադրույքով:

Ավանդի ներգրավումը իրականացվում է Ավանդատուի ներկայությամբ` իր անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ: Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ ավանդի ներգրավման պայմանագիր կնքելու և ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: «ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդը ապահովագրված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43