
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՐԻՔՈՒՄ
Այս տարվա պետբյուջեով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրի գծով նախատեսված 150 մլն դրամը չի բավարարել: Դրանից արդեն ծախսված է 149.7 մլն դրամը, քանի որ անհրաժեշտ ուղեւորությունները շատ են: Ուստի կառավարությունն այսօր որոշեց 50 մլն դրամով ավելացնել այս տարի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսերը
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն, այդուհանդերձ, այսօր ընդգծեց, որ կառավարության խնայողական ռեժիմը կշարունակվի:
Հիշեցնենք, որ գործուղումների համար այս տարվա բյուջեով նախատեսված էր 300 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կասեցվել էր ուղիղ կեսը: