
«MEDOF»-ը` «MEDOFF»-Ի ՓՈԽԱՐԵՆ, ԵՎ «ЗЕЛЕНАЯ МЕТКА»-Ն` «ЗЕЛЕНАЯ МАРКА»-Ի ԴԻՄԱՑ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ ԵՆ
Հայկական շուկայում հանդիպող «Medof» օղիները, որոնք հաճախ շփոթում են «Medoff» ապրանքանիշի, իսկ «Зеленая метка»-ն, որը շփոթում են «Зеленая марка» ապրանքանիշի հետ, Հայաստանում գրանցված չեն: Դրանք, փաստորեն, շուկայում են` խախտում առաջացնելով:
ՀՀ Մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանն այսօր հայտարարել է, որ գործակալությունում նման ապրանքային նշաններ գրանցված չեն: Այս դեպքում իրավատերերը պետք է դիմեն դատարան: Խախտում իրականացնողների համար խիստ պատիժներ են սահմանված: Գործակալությունը վերահսկողական գործառույթներ չունի»,-ասաց նա: Այնինչ միջազգային ճանաչում ունեցող ապրանքանշաններին նմանակումը Հայաստանում շարունակում է անպատիժ կերպով շարունակվել: