
ԲԱՆԿԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԲՏԱ ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔ (ՎԱՐԴԱՆԱՆՑ 13)
Ինչպես տեղեկացնում է «ԲՏԱ բանկ»-ի կայքէջը` բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է «Սախարով» բիզնես կենտրոն, որտեղ նախկինում, մինչև հարևանությամբ գտնվող հիմնական շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը, գործում էր «Հայբիզնեսբանկ»-ը: Իսկ «ԲՏԱ բանկ»-ի, Վարդանանց 13 հասցեում գտնվող, նախկին շենք կտեղափոխվի «Անելիք» բանկի գրասենյակը: «Բիզնես 24»-ի ունեցած տեղեկությունների համաձայն «Անելիք» բանկը Վարդանանց 13 հասցե կտեղափոխվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: