ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-23
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,133,222 ԱՄՆ դոլար` 385.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,199,669 ԱՄՆ դոլար` 387.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: